-
17.05.2024|
08:26
Փոխե՛ք ձեր մտքերը դեպի բարին և այդժամ կգտնեք քաղաքակրթական չափազանց բարձր արժեքներ և՛ մարդկանց մեջ, և՛ մեր ազգի պատմության։ Սիրելինե՛րս, մեր ազգը առնվազն հինգ-վեց հազար տարվա, որոշ հաշվարկներով` մինչև տասներկու հազար տարվա պատմություն ունի։ Բնական է, որ այդ ընթացքում ունեցել է վերելքներ ու վայրէջքներ։ Հարցն այն է, թե հիմա ինչու և հանուն ինչի է ավելի շատ բացասականն ի ցույց դրվում: Հնագիտական շերտերում էլ բազում ավելորդություններ կան, սակայն արժեքն է ուսումնասիրվում և ցուցադրվում։
-
04.05.2024|
19:04
Մի օր մենք ազգովի պետք է այդ համազգային ապաշխարությունը իրականացնենք, ներքին դարձ ապրենք, մաքրվենք մեզ պաշարող բոլոր մահացու ախտերից` հպարտությունից, ծուլությունից, անտարբերությունից, ստից, ագահությունից...
-
02.05.2024|
06:55
Երբ չինացիները որոշեցին «խաղաղության դարաշրջանում» ապրել, նրանք կառուցեցին Չինական մեծ պատը: Նրանք կարծում էին, որ ոչ ոք արդեն չի կարող թափանցել այդ պատով։
-
01.05.2024|
06:58
Ես ծնվել եմ Նոր Բայազետում, կարող եմ ազատ խոսել հորս ու մորս մասին, իմ պապ ու տատի մասին և` վերջ։ Այդքանը: Ընդամենը: Եվ ոչ այն պատճառով, որ ես իմ նախնիների մասին ավելին չգիտեմ, այլ նրա համար, որ մեծ պապերս ու տատերս եկել են Բայազետից: Իսկ Բայազետն առայժմ դուրս է մեր այժմյան պետական սահմաններից, հետևաբար խիստ գաղտնի ու արգելված թեմա է։ Նաև` վտանգավոր. բա որ հանկարծ մեր առանց այդ էլ կատաղած հարևաններն ավելի կատաղե՞ն։
-
25.04.2024|
09:55
Երբ ինչ-որ նախաձեռնություն, շարժում կամ պայքար լավ չի ընթանում, գործող դերակատարները սովորաբար պատճառը փնտրում են անբարենպաստ հանգամանքների մեջ կամ այլ մարդկանց են մեղադրում և սկսում են տարբեր պատճառաբանություններ բերել` եթե, եթե, եթե....
-
23.04.2024|
11:06
Հատկապես վերջին տարիներին սկսվել է հոգևոր պատերազմ։ Սա փողի կամ անգամ հողի պատերազմ չէ, այլ տեսակների պատերազմ է։
Տեսակների պատերազմը միշտ ամենադաժանն է, միշտ ամենադժվարն է, որովհետև պետք է նախ և առաջ ինքնանույնականանալ որևէ խմբի հետ, հետո հոգևոր կամուրջներ կապել, հետո զինվորագրվել, հետո պատերազմել...
-
15.04.2024|
15:47
Իրական և պատմական Հայաստանի թեզը մի ողջ նարատիվ է, որն ունի սցենարային և իմաստային ազդեցության մի ողջ պլան: Այդ պլանի էական բաղկացուցիչ մասերից մեկը Հայոց ցեղասպանությունը «պատմական Հայաստանի» մեջ տեղավորելն ու զմռսելն է:
-
14.04.2024|
13:10
Ամեն բան ունի արժեք: Անգամ, եթե դա ընդունելի թրենդի մեջ չէ, միևնույն է, այն արժեք ունի: Արժեքը ձևավորվում է տարբեր կերպ. մեկի մոտ՝ խիստ պայմանական, պատահական, երբեմն՝ անսպասելի: Մյուսների մոտ՝ աշխատանքով, եռանդով, զրկանքներով, ընտանիքի ջանքով ու միացյալ կամքով:
-
06.04.2024|
17:22
Հայերիս և Հայաստանի ամենամեծ խնդիրը ազգային երազանք չձևակերպելն է, եղածից շուտ հրաժարվելը` իբր մենք թույլ ենք, անզոր ենք, չենք կարող...
-
05.04.2024|
16:55
Բնական հունի ուսմունքն ըմբռնելը և դրան համապատասխան գործելը յուրաքանչյուր քաղաքական կազմակերպության գործունեության փիլիսոփայության հիմնասյունը պետք է լինի: